18:38  ,  12 նոյեմբերի, 2014

Ալմաթի․ Արա Խաչատրյանի արդյունքը

Հայաստանը ներկայացնող Արա Խաչատրյանը 16-րդ տեղը գրավեց Ղազախստանի Ալմաթի քաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում։ 

Գյումրեցի ծանրորդը հանդես եկավ 77 կգ քաշայինների A խմբում եւ երկամարտում հավաքեց 330 կգ։ Պոկում վարժությունում նա գրանցեց 150 կգ, իսկ հրում վարժությունում՝ 180 կգ։

Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն դարձավ ալբանացի Դանիել Գոդելին, ով երկամարտում գրանցեց կգ 369 (171+198) արդյունք։ 


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում