19:02  ,  10 նոյեմբերի, 2014

Ալմաթի. Վանիկ Ավետիսյանի արդյունքը

Ղազախստանի Ալմաթի քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտավ 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանը: Հայաստանի ներկայացուցիչը պոկում վարժությունում բարձրացրեց 141 կգ, հրումում՝ 179 կգ եւ երկամարտում 320 կգ-ով զբաղեցրեց 5-րդ տեղը:

Երկամարտի 359 կգ արդյունքով հաղթող է դարձել չինացի Լյաո Հայը, եգիպտացի Մոհամեդ Մահմուդը երկրորդն է (334), հյուսիսկորեացի Մյոն Հյոն Կիմը երրորդն է (334):

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին կանանց մրցաշարում 53 կգ քաշային կարգում Աննա Գովելյանը B խմբում գրավել էր վերջին տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում