16:03  ,  10 նոյեմբերի, 2014

Ալմաթի. Աննա Գովելյանի արդյունքը

Ղազախստանի Ալմաթի քաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում ելույթն ավարտեց նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Աննա Գովելյանը, ով հանդես եկավ 53 կգ քաշային կարգի B խմբում:

Գովելյանը երկամարտում հավաքեց 175 կգ (80+95) եւ գրանցեց խմբի վերջին արդյունքը:

Ավելի վաղ կանանց մրցաշարում հանդես էր եկել նաեւ 48 կգ քաշային Էլեն Գրիգորյանը, ով երկամարտի 148 կգ (65+83) արդյունքով գրավել էր 26-րդ տեղը:

Աշխարհի առաջնության առաջին օրը պայքարի մեջ էր մտել նաեւ 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը, ով երկամարտի 250 կգ (107+143) արդյունքով զբաղեցրել էր 18-րդ տեղը: Նոյմեբերի 10-ին ուժերը կփորձի նաեւ Եվրոպայի փոխչեմպիոն 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում