19:29  ,  29 հոկտեմբերի, 2014

Գերմանացիները ֆիլմ են նկարահանել ԱԱ-2014-ի մասին. Մյուլերը՝ կանացի հագուստով (ֆոտո)

Բեռլինում նոյեմբերի 10-ին կկայանա Բրազիլիայում կայացած ֆուտբոլի 2014թ. աշխարհի առաջնությունում Գերմանիայի հավաքականի առօրյայի մասին պատմող ֆիլմի շնորհանդեսը, հաղորդում է Daily Mail-ը:

Վավերագրական ֆիլմում կցուցադրվեն Յոահիմ Լյովի թիմի մասին պատմող բացառիկ կադրեր: Ֆիլմի հեղինակները խոստացել են նաեւ զվարճալի դրվագներ: Օրինակ՝ Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերին հնարավոր կլինի տեսնել գերմանական կանացի ազգային հագուստով կամ լողափում գոլֆ խաղացող Բաստիան Շվայնշտայգերին:

Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականի Բրազիլիայում հռչակվեց աշխարհի չեմպիոն՝ եզրափակիչում հաղթելով արգենտինացիներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում