00:53  ,  19 հոկտեմբերի, 2014

Մեսիին մեկ գոլ է բաժանում Պրիմերայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուի ցուցանիշից

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, Պրիմերայի 8-րդ տուրում գրավելով «Էյբարի» դարպասը, Իսպանիայի առաջնությունում իր գոլերի քանակը հասցրեց 250-ի:

Այժմ «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրն ընդամենը մեկ գոլ է զիջում Պրիմերայի բոլոր ժամանակների ռմբարկուների ցուցակը գլխավորող Տելմո Սարային: 250 գոլի սահմանագիծը հատելու համար Արգենտինայի հավաքականի ավագից պահանջվել է 285 խաղ, հաղորդում է sport.es-ը:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության հաջորդ տուրում «Բարսելոնան» խաղալու է Մադրիդի «Ռեալի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում