Կայացել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16-ի վիճակահանությունը, տեղեկացնում է Պրիմերայի թվիթերյան էջը: Մադրիդի «Ռեալը» կմրցի «Կորնելյայի» հետ: Կարլո Անչելոտիի թիմը 1/8-րդ եզրափակիչում կարող է մրցել «Աթլետիկոյի» հետ, իսկ քառորդ եզրափակիչում՝ կատալոնական «Բարսելոնայի» հետ:
Առաջին հանդիպումները կկայանան դեկտեմբերի 3-ին, իսկ պատասխան խաղերը՝ դեկտեմբերի 17-ին: Բացառություն է կազմում «Կորնելիա» - «Ռեալ» զույգը, որի խաղերը կկայանան հոկտեմբերի 29-ին եւ դեկտեմբերի 3-ին, քանի որ մադրիդյան ակումբը մասնակցելու է աշխարհի ակումբային առաջնությանը:
Իսպանիայի Գավաթ, 1/16-ի զույգերը
«Կորնելիա» - «Ռեալ»
«Ուեսկա» - «Բարսելոնա»
«Լոսպիտալետ» - «Աթլետիկո»
«Ալկոյանո» - «Աթլետիկ»
«Կադիս» - «Վիլյառեալ»
«Օվյեդո» - «Սեւիլիա»
«Ալավես» - «Էսպանյոլ»
«Ալբասետե» - «Լեւանտե»
«Լոս Պալմաս» - «Սելտա»
«Բետիս» - «Ալմերիա»
«Վալյոդոլիդ»- «Էլչե»
«Ռայո Վալյեկանո» - «Վալենսիա»
«Խետաֆե» - «Էյբար»
«Գրանադա» - «Կորդոբա»
«Դեպորտիվո» - «Մալագա»
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում