12:14  ,  17 հոկտեմբերի, 2014

Լեւոն Արոնյանը շախմատի դպրոց բացեց Երեւանում (ֆոտոշարք)

Երեւանի Մալաթիա - Սեբաստիա համայնքն ունեցավ շախմատի դպրոց: Հոկտեմբերի 17-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ-2 թաղամասում բացվեց Երեւանի հերթական շախմատային դպրոցը: Բացումը կատարեցին Երեւանի պատվավոր քաղաքացի, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ներկա էին նաեւ Հայաստանի նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ղեկավար Սերժ Սարգսյանն ու Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը: 400 քմ տարածք գրավող շախմատի դպրոցում կարող է սովորել 300-350 երեխա:

Նշենք, որ Երեւանում ընթանում է «Շախմատը դպրոցներում» միջազգային գիտաժողովը, որին հյուրընկալվել է ՖԻԴԵ նախագահ Կիրսանի Իլյումժինովը:

Ֆոտո՝ NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով