Իտալիայում հայտնի դարձան վոլեյբոլի կանանց աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի բոլոր մասնակիցները: Վեց ուժեղագույն հավաքականների եզրափակիչ մրցաշարի շրջանային փուլի երրորդ տուրում Բրազիլիայի հավաքականը 3:0 հաշվով հաղթել է Դոմինիկանայի թիմին եւ նվաճել է վերջին ուղեգիր:
Եզրափակիչ դուրս գալու համար բրազիլացիները կմրցեն ԱՄՆ-ի թիմի հետ: Կիսաեզրափակիչի երկրորդ զույգը կազմել են Չինաստանն ու Իտալիան:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում