15:29  ,  23 մայիսի, 2012

Ջոկովիչ. Նադալը միշտ ֆավորիտ է Roland Garros-ում

Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը հայտարարել է, որ հունիսի 27-ին Ֆրանսիայում մեկնարկող թենիսի Roland Garros հեղինակավոր մրցաշարի հաղթողի գլխավոր հավակնորդը Ռաֆայել Նադալն է: Օրեր առաջ իսպանացին Հռոմի մրցաշարի եզրափակիչում պարտության մատնեց հենց Ջոկովիչին:

«Հասկանում եմ, որ ես փորձառու թենիսիստ եմ եւ գիտեմ ինչպես պետք է պատրաստվել այդ մրցաշարին: Roland Garros-ն այս տարի կարեւորագույն իրադարձություն է ինձ համար, սակայն այս մրցաշարում Նադալը միշտ ֆավորիտ է համարվում: Պետք չե մոռանալ նաեւ Ռոջեր Ֆեդերերին, որը կարող է հաղթել ցանկացած մրցակցի ցանկացած մրցաշարում»,- Ջոկովիչի խոսքը մեջբերում է ATP-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ 27-ամյա Նադալը Roland Garros-ի վեցակի հաղթող է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով