Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը սեպտեմբերի 16-ին ընկերական խաղ է անկացրել խորվաթների հետ՝ պարտվելով խոշոր հաշվով: Խորվաթիայում կայացած խաղում Հայաստանի թիմը բաց է թողել 4 անպատասխան գոլ: Դաշտի տերերն աչքի են ընկել 32-րդ, 60-րդ, 63-րդ եւ 74-րդ րոպեներին:
Հայաստանի եւ Խորվաթիայի Մ-17 հավաքականները եւս մեկ ընկերական հանդիպում կանցկացնեն սեպտեմբերի 18-ին՝ Երեւանի ժամանակով 13:00-ին:
Հիշեցնենք, որ Արամ Դանիելյանի գլխավորած թիմի կազմում Զագրեբ են մեկնել 21 ֆուտբոլիստներ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում