14:55 5 սեպտեմբերի, 2014Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Լատվիայից ժամանեց Դանիայի մայրաքաղաք Կոպենհագեն: Սեպտեմբերի 7-ին այստեղ տեղի կունենա 2016թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին հանդիպումը: Մրցակիցը Դանիայի հավաքականն է:
Դանիայում Հայաստանի թիմը հանգրվանել է Կոպենհագենի «Հիլթոն» հյուրանոցում: Սեպտեմբերի 5-ի երեկոյան հայ ֆուտբոլիստները կանցկացնեն մարզում:
Դանիա - Հայաստան հանդիպումը կկայանա Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:




Ֆոտո՝ NEWS.am Sport
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.