Ֆուտբոլի Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը հրապարակել է թիմի կազմը, որը կնախապատրաստվի թուրքերի դեմ ընկերական խաղին (սեպտեմբերի 3) եւ Հայաստանի հավաքականի հետ Եվրո-2016-ի ընտրական փուլի հանդիպմանը, փոխանցում է Դանիայի ֆուտբոլային ասոցիացիայի կայքը:
21 ֆուտբոլիստներից բաղկացած ցուցակից բացակայում է Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Նիկլաս Բենդտները, ով վերջերս տեղափոխվել էր գերմանական «Վոլֆսբուրգ»:
Դարպասապահներ. Ստեֆան Անդերսեն («Կոպենհագեն»), Կասպեր Շմեյխել («Լեյսթեր»), Նիկոլայ Լարսեն («Օլբորգ»):
Պաշտպաններ. Անդրեաս Բյելանդ («Տվենտե»), Դանիել Ագեր («Լիվերպուլ»), Դանիել Վաս («Էվիան»), Յոնաս Կնուդսեն («Էյսբերգ»), Նիկոլայ Բոյլեսեն («Այաքս»), Պետեր Անկերսեն («Զալցբուրգ»), Սիմոն Կյաեր («Լիլ»):
Կիսապաշտպաններ. Կրիստիան Էրիկսեն («Տոտենհեմ»), Յակոբ Պոուլսեն («Միտյուլանդ»), Կասպեր Կուսկ («Տվենտե»), Լասե Շյոնե («Այաքս»), Լեոն Անդրեասեն («Հանովեր»), Պյեր-Էմիլ Հոյբերգ («Բավարիա»), Ռասմուս Վյուրց («Օլբորգ»), Թոմաս Կահլենբերգ («Բրոնդբյու»), Ուիլյամ Կվիստ («Շտուտգարտ»):
Հարձակվողներ. Միկայել Կրոն Դելի («Սելտա»), Մարտին Բրայթվեյթ («Թուլուզ»):
Դանիա – Հայաստան խաղը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում: Կոպենհագենում կայացած նախորդ խաղում Հայաստանի հավաքականը «Պարկենում» Դանիային խփել է 4 անպատասխան գոլ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:01 , 29 օգոստոսի
00:57 , 29 օգոստոսի
00:47 , 29 օգոստոսի
00:25 , 29 օգոստոսի
23:45 , 28 օգոստոսի 
22:47 , 28 օգոստոսի 
21:55 , 28 օգոստոսի
21:03 , 28 օգոստոսի
20:06 , 28 օգոստոսի
19:39 , 28 օգոստոսի