02:20  ,  23 օգոստոսի, 2014

«Աթլետիկոն»՝ Իսպանիայի սուպերգավաթակիր

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոն» թիմի նորեկ Մարիո Մանջուկիչի գոլի շնորհիվ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը: «Վիսենտե Կալդերոն» ստադիոնում կայացած պատասխան խաղում Իսպանիայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» պարտվեց նվազագույն հաշվով: Մանջուկիչը Իկեր Կասիլյասի պաշտպանած դարպասը գրավեց արդեն երկրորդ րոպեին:

Մրցավարների որոշումների դեմ չափազանց բուռն բողոքելու համար 26-րդ րոպեին հեռացվեց «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն, որը հանդիպման ընթացքին հետեւեց տրիբունայից:

Արքայական թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խաղադաշտ դուրս եկավ 46-րդ րոպեին՝ փոխարինելով Տոնի Կրոսին: 

Առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1:

Իսպանիայի Սուպերգավաթ, պատասխան հանդիպում

«Աթլետիկո» - «Ռեալ»՝ 1:0

Մարիո Մանջուկիչ, 2

Հեռացում՝ Լուկա Մոդրիչ («Ռեալ»), 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English