Անգլիական «Լիվերպուլն» Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելիի տրանսֆերի հարցով պաշտոնապես դիմել է «Միլանին»:
Sport Mediaset-ի համաձայն՝ լիվերպուլցիների առաջարկը եղել է 20 միլիոն եվրոյի տեսքով: Միլանցիները չունեն Բալոտելիից բաժանվելու մեծ ցանկություն, սակայն պատրաստ են սկսել բանակցություններ, եթե հարձակվողի համար առաջարկվի նվազագույնը 25 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ այս ամռանը «Լիվերպուլն» ունեցել է 8 ձեռքբերում: Բրենդան Ռոջերսի թիմը վերջերս պայմանագիր էր կնքել Ռիկի Լամբերտի, Ադամ Լալանայի, Դեյան Լովրենի, Էմրե Կանի, Լազար Մարկովիչի, Դիվոկ Օրիջիի, Ալբերտո Մորենոյի եւ Խավյեր Մանկիլյոյի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի 
20:19 , 14 նոյեմբերի