Չինաստանի Նանջինգ քաղաքում շարունակվող ամառային պատանեկան Օլիմպիական խաղերում օգոստոսի 19-ին պայքարի մեջ մտավ Հայաստանի ներկայացուցիչներից Վահան Մխիթարյանը, ով 50 մետր ազատ լողաոճի մրցումն ավարտեց 18-րդ տեղում։
Հայ լողորդի արդյունքն է 23.62 վայրկյան։ Կիսաեզրափակիչին կմասնակցեն 16 լողորդներ։ Վահան Մխիթարյանը դեռ հանդես կգա բատերֆլայի եւ 100 մ ազատ լողաոճի մրցումներում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին օդամղիչ ատրճանակի 10 մետրի մրցումներում Զավեն Իգիթյանը գրավել էր 5-րդ տեղը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում