19:54  ,  16 օգոստոսի, 2014

«Տոտենհեմը» բնավորություն ցուցադրեց, «Էվերտոնը» բաց թողեց հաղթանակը

Ֆուտբոլի Անգլիայի առաջնությունում օգոստոսի 16-ին անցկացվում են առաջին տուրի խաղերը: «Տոտենհեմը», «Հալ Սիթին» եւ «Աստոն Վիլան» մեկնարկեցին հաղթանակով, իսկ «Էվերտոնը» ոչ ոքի խաղաց «Լեսթերի» հետ՝ 2:2: 

29-րդ րոպեից 10 ֆուտբոլիստներով խաղացող «Տոտենհեմի» հաղթական գոլը ավելացված ժամանակում խփեց անգլիացի 20-ամյա պաշտպան Էրիկ Դայերը, իսկ «Էվերտոնը» հաղթանակը բաց թողեց վերջին րոպեներին:

Անգլիայի առաջնություն, առաջին տուր

«Վեստ Հեմ» - «Տոտենհեմ»՝ 0:1

Էրիկ Դայեր, 90+3

Հեռացումներ՝ Ջեյմս Քոլին, 63 – Կայլ Նոտոն, 29

«Լեսթեր Սիթի» - «Էվերտոն»՝ 2:2

Լեոնարդո Ուլոա, 22, Քրիս Վուդ, 86 – Էյդեն Մաքգիդի, 21, Ստիվեն Նեյսմիթ, 45

«Քուինզ Պարկ Ռեյնջերս» - «Հալ Սիթի»՝ 0:1

Ջեյմս Չերսթեր, 52

«Սթոք Սիթի» - «Աստոն Վիլա»՝ 0:1

Անդրեաս Վայման, 74

«Վեստ Բրոմվիչ» - «Սանդերլենդ»՝ 2:2

Սաիդո Բերահինո, 42 (11մ.), 74 – Լի Կատերմոլ, 5, Սեբաստիան Լարսոն, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում