11:27  ,  7 օգոստոսի, 2014

Գերմանիայի հավաքականի պաշտպանը համալրեց «Վալենսիան» (ֆոտո)

Իսպանական «Վալենսիան» պաշտոնապես հայտարարել է իտալական «Սամպդորիայի» եւ Գերմանիայի հավաքականի պաշտպան Շկոդրան Մուստաֆիի տեղափոխության մասին։

22-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է 5 տարվա պայմանագիր։ Իսպանական ակումբը նրա տրանսֆերի համար վճարել է 6 միլիոն ֆունտ ստերլինգ։ Մուստաֆին Գերմանիայի հավաքականի կազմում հռչակվել է աշխարհի չեմպիոն։

Իտալիայի նախորդ առաջնությունում անցկացրած 33 խաղում նա դարձել է մեկ գոլի եւ մեկ գոլային փոխանցման հեղինակ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում