20:53  ,  30 հուլիսի, 2014

Չեմպիոնների լիգա. Արզումանյանի գոլը փրկեց «Ակտոբեին» պարտությունից, Պիզելիի գոլային փոխանցումը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում ղազախական «Ակտոբեն» ոչ ոքի է խաղացել ռումինական «Ստյաուայի» հետ։ Խաղն ավարտվել է 2։2 հաշվով։

Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը եւ կիսապաշտպան Մարկոս Պիզելին տանտերերի մեկնարկային կազմում էին եւ մասնակցեցին ամբողջ հանդիպմանը։ 58-րդ րոպեին Պիզելին դարձավ գոլային փոխանցման հեղինակ, իսկ 88-րդ րոպեին Արզումանյանի խփած գոլի շնորհիվ ղազախական ակումբը խուսափեց պարտությունից։ 

Պատասխան խաղը կկայանա օգոստոսի 6-ին։

Չեմպիոնների լիգա, որակավորման երրորդ փուլ, առաջին խաղ

«Ակտոբե» (Ղազախստան) - «Ստյաուա» (Ռումինիա)՝ 2։2

Վալերի Կորոբկին, 58, Ռոբերտ Արզումանյան, 88 - Կլաուիդիու Կեշերու, 44, Անդրեյ Պրեպելիտա, 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում