17:16  +04,  29 հուլիսի, 2014

Թումասյանն ու Պրոշենկոն միացան «Գանձասարին»

Կապանի «Գանձասարը» պայմանագիր է կնքել ռուսական «ԲՄԱ Ռոստովի» կիսապաշտպան Սերգեյ Թումասյանի եւ ուկրաինական «Ստալի» կիսապաշտպան Արտեմ Պրոշենկոյի հետ:

Բացի այդ, «Գանձասարի» հետ պայմանագրերը երկարաձգել են պաշտպաններ Արմեն Տատինցյանը եւ Ալեքսանդր Պետրոսյանը:

Սերգեյ Պուչկովի թիմը Կապանում ընկերական խաղ է անցկացրել «Գանձասար-2»-ի հետ՝ հաղթելով 5-1 հաշվով: Բոլոր գոլերը գրանցվել են երկրորդ խաղակեսում: «Գանձասարից» դուբլի հեղինակ է դարձել Հայրապետ Ավագյանը, իսկ Ալեն Համբարձումյանը, Ալեքսանդր Գոլուրեւն ու Սերգեյ Թումասյանն աչքի են ընկել մեկական անգամ: «Գանձասար-2»-ից գոլ է խփել Մհեր Հարությունյանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: