17:42  ,  21 հուլիսի, 2014

17-ամյա Վլադիմիր Բաբայանը փորձաշրջան կանցնի շվեյցարական «Բազելում»

Մարտունու «Ալաշկերտի» 17-ամյա ֆուտբոլիստ, Հայաստանի պատանեկան հավաքականի թեկնածու Վլադիմիր Բաբայանը հուլիսի 21-ին մեկնել է Շվեյցարիա, որտեղ փորձաշրջան կանցնի «Բազել» ակումբում, հաղորդում է «Ալաշկերտի» պաշտոնական կայքը։

Փորձաշրջանը կտեւի մեկ ամիս, եւ անհրաժեշտության դեպքում Բաբայանը մարզումները կշարունակի նաեւ «Լոզանում» եւ «Ցյուրիխում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում