«Մոնակոյի» եւ Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը հուլիսի 21-ին կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», հաղորդում է AS-ը։
Դմիտրի Ռիբոլովլեւի թիմն ակտիվ բանակցություններ է վարում պորտուգալական «Բենֆիկայի» հետ Ռոդրիգոյի տրանսֆերի շուրջ։ 23-ամյա բրազիլացին «Մոնակոյում» պետք է փոխարինի Ռոդրիգեսին։
Արքայական ակումբից կարող է հեռանալ Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան, ում ծառայություններով հետաքրքրվում է ֆրանսիական ՊՍԺ-ն։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում