16:19  ,  18 հուլիսի, 2014

Վալբուենան եւ Ռոման Բերեզովսկին կդառնան թիմակիցներ

«Մարսելի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Մատյե Վալբուենան մինչեւ շաբաթվա վերջ պայմանագիր կկնքի Մոսկվայի «Դինամոյի» հետ, հաղորդում է Itar-Tass-ը։

Առաջիկայում ռուսական ակումբի ղեկավարությունը կհանդիպի 29-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։ Կողմերին մնացել է համաձայնեցնել պայմանագրի որոշ կետեր։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Վալբուենայի տրանսֆերի համար «Դինամոն» կվճարի 7 միլիոն եվրո։ Ֆրանսիացին «Մարսելում» խաղում է 2006 թվականից։ Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում նա մասնակցել է չորս հանդիպման եւ դարձել մեկ գոլի հեղինակ։

Հիշեցնենք, որ «Դինամոյում» հանդես է գալիս Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում