12:35  ,  17 հուլիսի, 2014

Պաշտոնական. Տոնի Կրոսը՝ «Ռեալի» ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հաստատեց Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսի տրանսֆերը։

Հուլիսի 17-ին ֆուտբոլիստը կանցնի բուժզննում, ինչից հետո կկայանա նրա շնորհանդեսը։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Արքայական ակումբը 24-ամյա Կրոսի համար կվճարի 30 միլիոն եվրո։

Գերմանացին մադրիդցիների հետ կկնքի 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձով։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Կրոսը Գերմանիայի հավաքականի կազմում դարձել էր աշխարհի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում