11:50  ,  16 հուլիսի, 2014

«Ռեալը» եւ «Արսենալը» համաձայնեցրել են Խեդիրայի տրանսֆերը

Մադրիդի «Ռեալը» եւ Լոնդոնի «Արսենալը» համաձայնության են եկել Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Սամի Խեդիրայի տրանսֆերի շուրջ, հաղորդում է Marca-ն։

Անգլիական ակումբը 27-ամյա ֆուտբոլիստի համար կվճարի 25 միլիոն եվրո։ Սակայն գերմանացին Արսեն Վենգերի թիմից պահանջում է տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձ, եւ կողմերն այդ հարցում չեն կարողանում հասնել համաձայնության։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գերմանիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած Խեդիրան մերժել է «Ռեալի» առաջարկը։ Դրանից հետո մադրիդցիները որոշել են տրանսֆերի հանել ֆուտբոլիստին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում