23:38  ,  15 հուլիսի, 2014

Անտոնիո Կոնտեն հեռացավ «Յուվենտուսից», նա Իտալիայի հավաքականի մարզիչի թեկնածու է

Թուրինի «Յուվենտուսի» հետ նախորդ երեք մրցաշրջաններում Իտալիայի չեմպիոնի տիտղոսները նվաճած Անտոնի Կոնտեն հեռացել է թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից: Նա մայիսին էր երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ: Չեզարե Պրանդելիի պաշտոնանկությունից հետո 44-ամյա Անտոնիո Կոնտեն Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուներից մեկն է, հաղորդում է football-italia-ն:

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուներ են համարվում 49-ամյա Ռոբերտո Մանչինին եւ 46-ամյա Մասիմիլիանո Ալեգրին: Երկու մասնագետներն էլ այժմ չունեն աշխատանք: Մանչինիի վերջին ակումբը թուրքական «Գալաթասարայն» էր, Ալեգրին հունվարին հեռացվեց «Միլանից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում