00:35  ,  12 հուլիսի, 2014

Լեւոն Արոնյանը՝ «Մեծ սաղավարտի» 7-րդ եզրափակիչում

Հայաստանի հավաքականի առաջատար, ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Լեւոն Արոնյանը կմասնակցի սեպտեմբերի 14-ից 20-ը Իսպանիայի Բիլբաո քաղաքում կայանալիք «Մեծ սաղավարտի» 7-րդ եզրափակիչ մրցաշարին:

Նրա մրցակիցները կլինեն աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, 2002-2003թ. ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի չեմպիոն Ռուսլան Պոնոմարյովը եւ Իսպանիայի ուժեղագույն շախմատիստ Ֆրանցիսկո Վալյեխոն, հաղորդում է chess-news-ը: Հաղթանակի համար կտրվի 3, ոչ ոքիի համար՝ 1 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով