18:22  ,  8 հուլիսի, 2014

Ռոբերտ Արզումանյանը կտեղափոխվի «Ամկար»

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ ղազախական «Ակտոբեի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանը փոխհամաձայնության է եկել Պերմի «Ամկարի» հետ:

«Սպորտ Էքսպրեսի» համաձայն՝ 28-ամյա ֆուտբոլիստը ռուսական Պրեմյեր լիգայի ներկայացուցիչի հետ պայմանագիր կկնքի 2014-ի դեկտեմբերին, երբ կստանա ազատ գործակալի կարգավիճակ: Արզումանյանի գործող պայմանագիրը Ղազախստանի չեմպիոնի հետ նախատեսված է մինչեւ տարեվերջ:

Ռոբերտ Արզումանյանը 2013-ից է խաղում «Ակտոբեում»: Ռուսաստանոմ նա 2012-ին հանդես է եկել Խաբարովսկի «ԲՄԱ Էներգիայի» կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով