Մադրիդի «Ռեալի» եւ Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիային գնելու ցանկություն ունի ֆրանսիական ՊՍԺ-ն, հաղորդում է Goal.com-ը: Ֆրանսիայի չեմպիոնը պատրաստ է արգենտինացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել 60 միլիոն եվրո:
Անխել Դի Մարիան «Ռեալի» կազմում խաղում է 2010 թվականից՝ դառնալով Իսպանիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գավաթակիր եւ Իսպանիայի կրկնակի գավաթակիր:
Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Դի Մարիան ստացավ վնասվածք եւ բաց կթողնի Հոլանդիայի դեմ կիսաեզրափակիչը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում