11:47  ,  8 հուլիսի, 2014

ՊՍԺ-ն 60 միլիոն եվրո կառաջարկի Անխել Դի Մարիայի համար

Մադրիդի «Ռեալի» եւ Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիային գնելու ցանկություն ունի ֆրանսիական ՊՍԺ-ն, հաղորդում է Goal.com-ը: Ֆրանսիայի չեմպիոնը պատրաստ է արգենտինացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել 60 միլիոն եվրո:

Անխել Դի Մարիան «Ռեալի» կազմում խաղում է 2010 թվականից՝ դառնալով Իսպանիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գավաթակիր եւ Իսպանիայի կրկնակի գավաթակիր:

Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Դի Մարիան ստացավ վնասվածք եւ բաց կթողնի Հոլանդիայի դեմ կիսաեզրափակիչը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում