15:48  ,  1 հուլիսի, 2014

ՖԻԴԵ. Լեւոն Արոնյանը կրկին երկրորդն է

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է շախմատիստների դասակարգման հուլիսյան աղյուսակը:

Շախմատի համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը 2805 գործակցով երկրորդն է: Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի գործակիցը 2877 է:

Տասնյակում են նաեւ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը (2795), իտալացի Ֆաբիանո Կարուանան (2789), ամերիկացի Հիկարու Նակամուրան (2787), ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը (2786), հնդիկ Վիշվանաթան Անանդը (2785), ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը (2777), բուլղարացի Վեսելին Տոպալովը (2772), ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը (2766):

Հայաստանի լավագույն տասնյակը

Լեւոն Արոնյան (2805) 

Գաբրիել Սարգսյան (2686) 

Սերգեյ Մովսեսյան (2672)

Վլադիմիր Հակոբյան (2655) 

Հրանտ Մելքումյան (2647) 

Արման Փաշիկյան (2631) 

Տիգրան Լ. Պետրոսյան (2629) 

Զավեն Անդրիասյան (2628)

Ռոբերտ Հովհաննիսյան (2592)

Կարեն Գրիգորյան (2592)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով