13:28  ,  30 հունիսի, 2014

«Բարսելոնան» կարգելի Սուարեսին կծել մրցակիցներին

Անգլիական «Լիվերպուլի» եւ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը կատալոնական «Բարսելոնայում» կարող է վաստակել 40 միլիոն եվրո, եթե պայմանագիր կնքելու ժամանակ համաձայնի «մրցակիցներին կծելու» մասին կետին, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Իսպանիայի փոխչեմպիոնը 27-ամյա ֆուտբոլիստին առաջարկում է շաբաթական 160 հազար ֆունտ ստերլինգ, սակայն ցանկանում է ունենալ երաշխիքներ, որ ուրուգվայցին այլեւս չի կծի մրցակիցներին։

Հիշեցնենք, որ ԱԱ-2014-ի երրորդ տուրի խաղում Թուրինի «Յուվենտուսի» իտալացի պաշտպան Ջորջո Կյելինիին կծելու համար Սուարեսը որակազրկվել է չորս ամսով եւ այդ ընթացքում չի կարող մարզվել եւ խաղալ որեւէ թիմի կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում