02:11  ,  26 հունիսի, 2014

Գրան պրի. Էլինա Դանիելյանը միավորը կիսեց Ստեֆանովայի հետ

Վրաստանում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան պրի մրցաշարի 5-րդ տուրում շախմատի կանանց Հայաստանի հավաքականի առաջին համար Էլինա Դանիելյանը սեւերով ոչ ոքի խաղաց բուլղարացի Անտոնաետա Ստեֆանովայի հետ:

Դանիելյանն ունի 3 միավոր եւ Ստեֆանովայի հետ բաժանում է 7-8-րդ տեղերը: Առաջատար Հոու Յիֆանը տարավ հերթական հաղթանակը՝ հավաքելով 5.5 միավոր: 

Գրան պրի6-րդ տուր

Ստեֆանովա – Դանիելյան՝ 0.5:0.5

Մումինովա - Կոստենյուկ Ա.՝ 0:1

Խոտենաշվիլի - Մուզիչուկ Ա.՝ 0:1

Կոներու – Դրոնավալի՝ 1:0

Ժաո Սյու – Ձագնիձե՝ 0:1

Հոու Յիֆան - Յու Վենջուն՝ 1:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում