12:03  ,  21 հունիսի, 2014

Մագնուս Կարլսենը՝ կայծակնային խաղի աշխարհի չեմպիոն

Արաբական Միացյալ Էմիրություններում կայացած շախմատի կայծակնային խաղի աշխարհի առաջնությունն ավարտվեց ՖԻԴԵ-ի դասակարգման առաջին համար, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հաղթանակով: Նորվեգացի գրոսմայստերը 21 տուրերում հավաքեց 17 միավոր:

Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը վաստակեց 13.5 միավոր եւ գրավեց 6-րդ տեղը:  Գաբրիել Սարգսյանը 13 միավորով 9-րդն է, Սերգեյ Մովսեսյանը՝ 68-րդը, իսկ Զավեն Անդրիասյանը 12 միավորով զբաղեցրեց 29-րդ տեղը։

Հիշեցնենք, որ Կարլսենը դարձել էր նաեւ արագ խաղի աշխարհի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով