12:13  ,  20 հունիսի, 2014

Հայ գրոսմայստերները՝ աշխարհի առաջնությունում

Դուբայում անցկացվող կայծակնային շախմատի աշխարհի առաջնության 11-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանն ունի 6.5 միավոր։

Հայաստանի ներկայացուցիչներից Գաբրիել Սարգյանը վաստակել է 8 միավոր, Սերգեյ Մովսեսյանը՝ 7, իսկ Զավեն Անդրիասյանը՝ 5։

11-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 9 միավորով գլխավորում է ՖԻԴԵ-ի դասակարգման առաջին համար Մագնուս Կարլսենը։

Առաջնությունը կավարտվի հունիսի 20-ին։ Այն բաղկացած է 21 տուրից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով