14:48  ,  12 հունիսի, 2014

Ստեփան Ղազարյանը տեղափոխվեց «Ալաշկերտ»

Երեւանի «Բանանցի» նախկին դարպասապահ Ստեփան Ղազարյանը տեղափոխվել է Մարտունու «Ալաշկերտ», հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

29-ամյա ֆուտբոլիստն «Ալաշկերտի» հետ կնքել է մեկ տարվա պայմանագիր։ Ղազարյանը նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս Երեւանի «Արարատի» կազմում։

Հայաստանի ավարտված առաջնության 28 խաղում նա բաց է թողել 23 գնդակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում