13:05  ,  10 հունիսի, 2014

«Ռեալը» Կրոսին առաջարկել է 5 միլիոն եվրո աշխատավարձ

Մադրիդի «Ռեալը» շարունակում է բանակցել Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսի տրանսֆերի շուրջ, հաղորդում է Bild-ը։

Արքայական ակումբը կիսապաշտպանին առաջարկել է պայմանագիր՝ տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձով։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա ֆուտբոլիստը Գերմանիայի չեմպիոնից պահանջում է պայմանագրի բարելավում, ինչի պատճառով բանակցությունները փակուղի են մտել։ Գերմանացին ցանկանում է ստանալ 5 միլիոն եվրո աշխատավարձ։ 

Հիշեցնենք, որ «Բավարիայի» հետ Կրոսի պայմանագիրն ավարտվում է 2015-ի ամռանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում