16:02  ,  9 հունիսի, 2014

Կազան. Զավեն Անդրիասյանը՝ երրորդ մրցանակակիր

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Կազան քաղաքում ավարտված Նեժմետդինովի հուշամրցաշարում զբաղեցրել է երրորդ տեղը։ Նա 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր։ Հաղթող է ճանաչվել ռուսաստանցի գրոսմայստեր Դմիտրի Կոկարեւը, ով վաստակել է 7.5 միավոր։ Միջազգային վարպետ Նիկիտա Մատինյանի արդյունքն էր 5 միավոր։

Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը եւ Վլադիմիր Հակոբյանը Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացվող շախմատային մրցաշարի 8-րդ տուրից հետո վաստակել են 6-ական միավոր: Նրանք կեսական միավոր են զիջում առաջատարին՝ բուլղարացի Իվան Չեպարինովին։ Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանն ունի 5 միավոր, հաղորդում է Armchess-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով