11:08  ,  31 մայիսի, 2014

«Լիվերպուլը» 25 միլիոն ֆունտ է առաջարկել Ադամ Լալանայի համար

Անգլիական «Լիվերպուլը» նոր առաջարկ է արել «Սաութհեմփթոնի» կիսապաշտպան Ադամ Լալանայի տրանսֆերի հարցով, փոխանցում է The Guardian-ը։

Բրենդան Ռոջերսի թիմը 25-ամյա անգլիացու համար առաջարկել է 25 միլիոն ֆունտ ստերլինգ։ «Սաութհեմփթոնը» Լալանայի համար պահանջում է 30 միլիոն ֆունտ ստերլինգ, քանի որ խաղացողի տրանսֆերային իրավունքի 25 տոկոսը պատկանում է «Բորնմուտին»։

Լալանայի ծառայություններով հետաքրքրվում է նաեւ Լոնդոնի «Տոտենհեմը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English