01:53  ,  21 մայիսի, 2014

Վարուժան Հակոբյանն ու Տաթեւ Աբրահամյանն՝ ԱՄՆ-ի փոխչեմպիոններ (ֆոտո)

Ամերիկահայ շախմատիստներ Վարուժան Հակոբյանն ու Տաթեւ Աբրահամյանը Սենթ Լուիսում ավարտված ԱՄՆ-ի առաջնությունում նվաճեցին արծաթե մեդալները: Վարուժան Հակոբյանը թայ-բրեյքի առաջին ռաունդում սեւերով առավելության հասավ Ալեքս Լենդերմանի նկատմամբ եւ Գատա Կամսկու հետ վիճարկեց չեմպիոնական տիտղոսը: Արագ շախմատի առաջին պարտիան ավարտվեց ոչ ոքի: Հակոբյանը խաղում էր սպիտակներով: Իսկ սեւերով նա պարտություն կրեց եւ Գատա Կամսկին երրորդ տարին անընդմեջ հռչակվեց ԱՄՆ-ի չեմպիոն:

Կանանց մրցաշարի թայ-բրեյքում Տաթեւ Աբրահամյանը 05:1.5 հաշվով պարտվեց Իրինա Կրուշին եւ դարձավ ԱՄՆ-ի փոխչեմպիոն: Իրինա Կրուշը պաշտպանեց չեմպիոնական տիտղոսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով

  • Լրահոս