Լենինգրադի մարզի Կիրիշի քաղաքում ընթացող «Աշխարհի պատանի աստղեր» շախմատային մրցաշարի առաջատարներն են Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Պարավյանը եւ հայաստանցի Տիգրան Հարությունյանը։ Երկու միջազգային վարպետները երեք տուրից հետո վաստակել են 2,5-ական միավոր եւ կիսում են առաջին տեղը։ Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը վաստակել է 1,5 միավոր եւ բաժանում է 5-7-րդ տեղերը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում