«Աշխարհի պատանի աստղեր». Դավիթ Պարավյանն ու Տիգրան Հարությունյանը կիսում են առաջին տեղը

13:05   16 մայիսի, 2014

Լենինգրադի մարզի Կիրիշի քաղաքում ընթացող «Աշխարհի պատանի աստղեր» շախմատային մրցաշարի առաջատարներն են Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Պարավյանը եւ հայաստանցի Տիգրան Հարությունյանը։ Երկու միջազգային վարպետները երեք տուրից հետո վաստակել են 2,5-ական միավոր եւ կիսում են առաջին տեղը։ Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը վաստակել է 1,5 միավոր եւ բաժանում է 5-7-րդ տեղերը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։