22:59  ,  15 մայիսի, 2014

Կիեւի «Դինամոն»՝ Ուկրաինայի գավաթակիր

Կիեւի «Դինամոն» 10-րդ անգամ դարձավ ֆուտբոլի Ուկրաինայի գավաթակիր:

Ուկրաինայի գավաթի խաղարկության եզրափակիչում կիեւցիները 2:1 հաշվով հաղթեցին Դոնեցկի «Շախտյորին», որն այս տարի 5-րդ անգամ անընդմեջ դարձել էր Ուկրաինայի չեմպիոն: Լվովում անցկացված եզրափակիչի առաջին խաղակեսից հետո «Դինամոն» ուներ 2 գոլի առավելություն, իսկ «Շախտյորին» ընդմիջումից հետո հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը:

Ուկրաինայի Գավաթ, եզրափակիչ

«Շախտյոր» (Դոնեցկ) - «Դինամո» (Կիեւ)՝ 1:2

Դուգլաս Կոստա, 57 – Ալեքսանդր Կուչեր, 40 (ինքնագոլ), Դոմագոյ Վիդա, 43 

Հեռացումներ՝ Անդրեյ Յարմոլենկո, 90+7 («Դինամո») – Յարոսլավ Ռակիցկի, 90+6 («Շախտյոր»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում