16:27  ,  13 մայիսի, 2014

«Գալաթասարայը» 10 միլիոն եվրո կառաջարկի Արաս Օզբիլիսի համար

Ստամբուլի «Գալաթասարայը» մտադիր է ամռանը ձեռք բերել Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսին, փոխանցում է Gazete5.com-ը։

24-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու համար թուրքական ակումբը «Սպարտակին» պատրաստ է վճարել 10 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի ծառայություններով է հետաքրքրված «Գալաթասարայի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին։

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Արասը մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 5 գոլի հեղինակ։

 Հիշեցնենք, որ Օզբիլիսը «Սպարտակ» է տեղափոխվել 2013 թվականին Կրասնոդարի «Կուբանից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում