10:52  ,  13 մայիսի, 2014

Բունդեսլիգա. Մեկ հարված եւ երեք դարպասաձող

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության վերջին՝ 34-րդ տուրում «Վոլֆսբուրգը» 3։1 հաշվով հաղթել է Մյոնխենգլադբախի «Բորուսիային»։

Տանտերերի եւ Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Իվան Պերիշիչը դրվագներից մեկում վտանգավոր հարված է կատարել, ինչից հետո գնդակը երեք անգամ դիպչել է ուղղահայաց եւ հորիզոնական դարպասաձողերին։

Հիշեցնենք, որ Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստն ընդգրկվել է 34-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով