13:23  ,  10 մայիսի, 2014

Վարուժան Հակոբյանն ու Տաթեւ Աբրահամյանն՝ ԱՄՆ-ի առաջնությունում

Շախմատի ԱՄՆ-ի առաջնությունում կայացել է երկրորդ տուրը: Տղամարդկանց պայքարում Վարուժան Հակոբյանը սեւերով ոչ ոքի է խաղացել Մաքենզի Մոլների հետ եւ ունի 1 միավոր: Նա բաժանում է 3-10-րդ տեղերը: Առաջատարներն են 1.5-ական միավոր վաստակած Ռեյ Ռոբսոնն ու Ալեքսանդր Լենդերմանը:

Կանանց առաջնությունում Տաթեւ Աբրահամյանը սեւերով պարտվել է Աննա Զատոնսկիխին եւ 1 միավորով բաժանում է 4-6-րդ տեղերը: Առաջատարներն են 2-ական միավոր վաստակած Իրինա Կրուշն ու Սաբինա-Ֆրանչեսկա Ֆոյսորը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով