10:44  ,  2 մայիսի, 2014

Mundo Deportivo. Տիբո Կուրտուան ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»

Մադրիդի «Աթլետիկոյի» եւ Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան ցանկանում է կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում», փոխանցում է Mundo Deportivo-ն։

21-ամյա բելգիացի ֆուտբոլիստը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են Լոնդոնի «Չելսիին», չի ցանկանում վերադառնալ անգլիական ակումբ։ Նա կարծում է, որ «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դարպասապահի դիրքը կշարունակի վստահել Պետր Չեխին։ Բելգիացին հետաքրքիր առաջարկ է ստացել նաեւ Մադրիդի «Ռեալից»։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» պաշտոնապես բողոքարկել էր ՖԻՖԱ-ի՝ տրանսֆերային արգելքի մասին որոշումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում