Դոնեցկի «Շախտյորը» թիմի յոթ ֆանատների արգելել է առաջիկա հանդիպումների ժամանակ ներկա լինել «Դոնբաս Արենա» ստադիոնում: Երկրպագուները պատժվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հայհոյող վանկարկումով երգի կատարման համար, հաղորդում է football.ua-ն:
Որոշումն ընդունվել է Սիմֆերոպոլի «Տավրիայի» դեմ Ուկրաինայի առաջնության հանդիպումից հետո: «Շախտյորն» այդ խաղում հաղթել է 2:1 հաշվով եւ 56 միավորով գլխավորում է Ուկրաինայի առաջնության մրցաշարային աղյուսակը:
«Շախտյորի» ֆանատներն այդ որոշումից հետո հայտարարել են, որ կբոյկոտեն մայիսի 2-ին նախատեսված «Իլիչեւեցի» հետ խաղը եւ թիմին կթողնեն առանց աջակցության:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում