17:15  ,  22 ապրիլի, 2014

«Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի համոզել Գվարդիոլային

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան շարունակում է մնալ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրության ոլորտում:

The Telegraph-ի համաձայն՝ Անգլիայի 20-ակի չեմպիոնի ղեկավարությունն իսպանացի մասնագետին կփորձի համոզել այն ժամանակ, երբ թիմը կկենտրոնանա ավելի կոնկրետ նպատակների վրա: Աղբյուրը նշում է, որ 43-ամյա Գվարդիոլան այնքան էլ գոհ չէ մյունխենյան աշխատանքից:

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին պաշտոնանկ էր արվել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դեւիդ Մոյեսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում