21:11  ,  4 ապրիլի, 2014

Եվրոպայի առաջնություն. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը բավարարվեց 3 մեդալով

Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը բավարարվեց 3 մեդալով:

Առաջին անգամ 70 կգ քաշային կարգում հանդես եկած Գրիգոր Գրիգորյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ 86 կգ քաշային Մուսա Մուրթազալիեւը եւ 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը նվաճեցին բրոնզե մեդալներ:

Նարեկ Սանոյանը (61 կգ), Արթուր Բաղդասարյանը (65 կգ), Էդգար Ենոքյանը (97 կգ), Անդրանիկ Գալստյանը (125 կգ) եւ կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Կարինե Շադոյանը (69 կգ) մեդալներ չնվաճեցին:

Ապրիլի 5-ին Վանտաայում կմեկնարկի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում