17:22  ,  28 մարտի, 2014

Աշխարհի Գավաթ. Հայաստանը նվաճեց երկու ոսկե, մեկ արծաթե մեդալ

Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայացած սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթային փուլային մրցաշարում (WORLD CHALLENGE CUP) Հայաստանը նվաճել է երկու ոսկե, մեկ արծաթե մեդալ: Օղակների վարժությունում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Թովմասյանը (15.575) նվաճել է հաղթողի կոչումը, երկրորդ տեղը նույնպես բաժին է հասել Հայաստանին: Արծաթե մեդալակիր է դարձել Վահագն Դավթյանը (15.425):

Նժույգաթափերում ոսկե մեդալը նվաճել է հայաստանցի Հարություն Մերդինյանը (15.475): Երկրորդ տեղը գրաված խորվաթ Ռոբերտ Սելիգմանի արդյունքն է 15.275:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում